Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վերջին երկու ամսում ՀՀԿ-ն 800 անդամ է լքել

Վերջին երկու ամսում ՀՀԿ-ն 800 անդամ է լքել
06.06.2018 | 13:22

«Փաստը» գրել է, որ երկու ամսում ՀՀԿ-ն 800 անդամ է լքել` ասել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նա հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կուսակցության շարքերին միացողներ ևս կան: «30-ից ավելի մարդու անդամագրումն արդեն փաստաթղթավորված է, տասնյակներով էլ դիմողներ կան»,- հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչը՝ կոնկրետ թվի մասին չմանրամասնելով:


Թավշյա հեղափոխությունից հետո էլ բազմաթիվ մարդիկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու ցանկություն են հայտնել: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ դիմումները դեռ ուսումնասիրության փուլում են: «Հարյուրավոր մարդիկ հայտեր են ներկայացրել, բայց մենք պետք է քննարկենք այդ դիմումները, հասկանանք, թե ինչ նպատակով են ցանկանում կուսակցության անդամ դառնալ: Մենք հիմա թվեր չենք կարող ներկայացնել, որովհետև գործընթացն անընդհատ շարունակվում է՝ նոր հայտեր ստանալով»,- նշեց նա։

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ